Ձրի խոստումներ

08/10/2009

Մեր տեղեկություններով` Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» գործարանի ղեկավարությունը մինչ օրս չիմարել աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը: Մեր տվյալներով` այսօր աշխատում է միայն գործարանի քարերի արտադրամասը: Հերթական անգամ գործարանի ներկա վիճակի մասին մենք փորձեցինք տեղեկատվություն ստանալ գործարանի պատասխանատու անձանցից, բայց մեզ այդպես էլ չհաջողվեց, քանի որ քարտուղարության բաժինն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, դեռ նախորդ անգամ քարտուղարուհին վստահեցնում էր, թե պատասխանատուները տեղում չեն: Իսկ մեր հարցին էլ, թե` աշխատավարձերը մարել են, պատասխանել էր, թե ինքը ստացել է: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին աշխատակիցները կազմակերպել էին բողոքի ցույց գործարանի դարպասների մոտ, որի ընթացքում ղեկավարությունը խոստացավ առաջիկա օրերին աշխատավարձերի որոշակի մարում կատարել: Իսկ գործարանի ներկա վիճակի մասին Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ գործարանի համար դժվար ժամանակաշրջան է եւ պետք է միայն գոհ լինել, որ մարտի 1-ին այն չփակվեց: «Գործարանի տնօրենը վաղը Վանաձորում կլինի, ու կարող եք իրեն զանգահարել-հարցնել: Բայց ամեն դեպքում գործարանը մասնավոր է, եւ տնօրինության հոգածության շնորհիվ է այսօր գոնե աշխատակիցների 2/3-ն աշխատում»,- նշեց Լ. Ասլանյանը: