Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ

08/10/2009

Հարգելի ընթերցող, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) ձեր ուշադրությանն է ներկայացնում իր` հայ-ադրբեջանական «Հարեւաններ» նախագծի շրջանակներում պատրաստված չորրորդ ներդիրը: «Հարեւաններ» նախագծի թղթակիցներն այս համարի էջերում վեր են հանում մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք առկա են Ադրբեջանում ու Հայաստանում: Ինչ երազանքներ ունեն Հայաստանում ու Ադրբեջանում սոցիալական ծանր պայմաններում կամ մանկատներում բնակվող երեխաները, ինչպես են ապրում մեր երկրի տարեցները` ցածր կենսաթոշակով, ինչու է Բաքվի հասարակական տրանսպորտի երթեւեկությունը հայտնվել աղետալի վիճակում, ինչ պահանջներ ունեն Հայաստանի գործատուները, եւ ինչ դժվարությունների են հանդիպում աշխատանք փնտրողները, ինչպես են տեղաշարժվում Բաքվում բնակվող հաշմանդամները. այս ամենի մասին դուք կարող եք կարդալ մեր այս ներդիրում: «Հարեւաններ» նախագծի շրջանակների մասնակիցները պարբերաբար մասնակցում են լրագրողական վերապատրաստման ու հակամարտությունների կարգավորման դասընթացների եւ համատեղ ուժերով ծրագրում ու թողարկում ներդիր: Ներդիրը տպագրվում է հայերեն եւ ադրբեջաներեն, համապատասխանաբար` Հայաստանում եւ Ադրբեջանում: «Հարեւաններ» նախագիծը հանդիսանում է IWPR-ի հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Բրիտանական կառավարության կողմից: Ձեր կարծիքները ներդիրի եւ այստեղ տպագրված հոդվածների մասին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել 539204 հեռախոսահամարով:

Սեդա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն