ԱՄՆ կառավարությունը հայտարարում է 2010 թ. Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի սկիզբը: Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձնման վերջնաժամկետն է` 2009 թ. նոյեմբերի 2, երկուշաբթի, ժամը 17:00:
«Մասկի» ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով (լրացրեք օնլայն` այցելելով https://oas. irex.org/ muskie):
Դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել եւ լրացնել տպելու համար նախատեսված հայցադիմումը: Եթե ցանկանում եք ստանալ հայցադիմումի էլեկտրոնային տարբերակը, ապա նամակ գրեք muskie@irex. am էլ. հասցեին` խնդրելով Ձեզ ուղարկել հայցադիմումի ամբողջական փաթեթը: Հայցադիմումի ամբողջական փաթեթի լրացված տարբերակի 3 օրինակներ պետք է ներկայացնել «Այռեքսի» գրասենյակներ (հայաստանյան դիմորդները հայցադիմումները պետք է ներկայացնեն «Այռեքս Հայաստանի» գրասենյակ` Երեւան, Վարդանանց 16) մինչեւ 2009 թ. նոյեմբերի 2-ը, ժամը 17:00-ն (տեղական ժամանակ): Հնարավորության դեպքում, խնդրում ենք ներկայացնել հայցադիմումի եւս մեկ` չորրորդ օրինակը: Հայցադիմումի վերաբերյալ հարցերն ուղղեք muskie@irex. am էլեկտրոնային փոստին: «Այռեքսի» հայաստանյան գրասենյակը կազմակերպում է «Տեղեկատվական սեմինարներ» «Մասկի ծրագրի դիմորդների համար` ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար.
Հինգշաբթի, հոկտեմբերի 8, 2009, 13:00
Շաբաթ, հոկտեմբերի 10, 2009, 15:00
Երեքշաբթի, հոկտեմբերի 13, 2009, 18:30
Հինգշաբթի, հոկտեմբերի 15, 2009, 13:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 15, 2009, 18:30
Սեմինարին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել muskie@irex. am էլ. փոստին` վերնագրում նշելով «Տեղեկատվական սեմինար», իսկ նամակի բովանդակության մեջ ՊԵՏՔ է նշել Ձեր անուն-ազգանունը եւ տեղեկատվական սեմինարի օրն ու ժամը: Սեմինարները տեղի կունենան «Այռեքսի» հայաստանյան գրասենյակի (Երեւան, Վարդանանց 16) Հանդիպումների դահլիճում: Սեմինարներին կարող են մասնակցել միայն հավաստում ստացած անձինք:
«Այռեքսը» դիմորդներին նաեւ խորհուրդ է տալիս մասնակցել «Հայցադիմումի խմբային քննարկումներ» թեմայով սեմինարներից մեկին, որոնց օրերն ու ժամերը նշված է ներքեւում: Դուք կարող եք նաեւ գրանցվել անհատական խորհրդակցության համար, որի ժամանակ «Այռեքսի» աշխատակազմը կարող է դիտարկել Ձեր կողմից լրացված հայցադիմումի ամբողջականությունը եւ ճշգրտությունը:
Երեքշաբթի, հոկտեմբերի 13, 2009, 19:15
Շաբաթ, հոկտեմբերի 17, 2009, 15:00
Երեքշաբթի, հոկտեմբերի 20, 2009, 13:00
Ուրբաթ, հոկտեմբերի 23, 2009, 18:30
Այս սեմինարից մեկին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել muskie@irex. am էլ. փոստին` վերնագրում նշելով «Հայցադիմումի խմբային քննարկումներ», իսկ նամակի բովանդակության մեջ ՊԵՏՔ է նշել Ձեր անուն-ազգանունը եւ «Հայցադիմումի խմբային քննարկման» սեմինարի օրն ու ժամը: Սեմինարները տեղի կունենան «Այռեքսի» գրասենյակի (Երեւան, Վարդանանց 16) Հանդիպումների դահլիճում: Սեմինարներին կարող են մասնակցել միայն հավաստում ստացած անձինք: «Մասկի» ծրագրի դիմորդները կարող են նաեւ մասնակցել «Ծրագրի մասնակցության նպատակների շարադրանք» կամ «Ուսումնառության ծրագրի շարադրանք» թեմաներով տեղեկատվական սեմինարներից մեկին, որը կվարի անգլերեն լեզվի մասնագետ Ջոան Մունեստերին: Սեմինարները տեղի կունենան հետեւյալ օրերին.
Հինգշաբթի, հոկտեմբերի 15, 2009, 19:15
Շաբաթ, հոկտեմբերի 17, 2009, 16:00
Երեքշաբթի, հոկտեմբերի 20, 2009, 14:00
Ուրբաթ, հոկտեմբերի 23, 2009, 19:30
Այս թեմաներով տեղեկատվական սեմինարներից մեկին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել muskie@irex. am էլ. փոստին: Նամակի բովանդակության մեջ ՊԵՏՔ է նշել Ձեր անուն-ազգանունը եւ սեմինարի օրն ու ժամը:
Սեմինարները տեղի կունենան «Այռեքսի» գրասենյակի (Երեւան, Վարդանանց 16) Հանդիպումների դահլիճում:
Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի մասին ընդհանուր տեղեկություններ
ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերի բաժնի Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից եւ նպատակ ունի աջակցել Եվրասիական երկրներում տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումներին: Ծրագիրն իրականացվում է Միջազգային հետազոտությունների եւ փոխանակումների խորհուրդ (IREX) կազմակերպության կողմից: «Մասկի»-ն հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, եւ Ուզբեկստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում` 1 կամ 2 տարով մագիստրական ծրագրի մասնակցելու համար:
«Մասկի» ծրագիրը ՀՀ քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետեւյալ ծրագրային ուսումնական ոլորտներում` բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն եւ հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն եւ տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն, հանրային/պետական քաղաքականություն: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:
Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում պետք է
– հաճախեն ուսումնական ծրագրով նախատեսված մեկամյա կամ երկամյա դասընթացներին,
– մշակեն եւ իրականացնեն մասնագիտությանը համապատասխան եւ համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր,
– ինչպես նաեւ ուսումնական տարվա վերջում մասնակցեն մասնագիտական պրակտիկայի:
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում եւ տրամադրում է.
– աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
– ճանապարհածախս` մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու եւ վերադառնալու համար,
– ամենամսյա կրթաթոշակ,
– բժշկական ապահովագրություն,
– համալսարանի ուսման վարձ եւ անհրաժեշտ այլ վճարումներ,
– դրամական միջոցներ` դասագրքեր ձեռք բերելու համար,
– անգլերեն լեզվի դասընթաց (անհրաժեշտության դեպքում),
– շրջանավարտների համար նախատեսված տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցության հնարավորություն:
Հարգանքներով`
Այռեքս Հայաստան www.irex.am
Երեւան 0010, Վարդանանց 16
Հեռ. ` (374 10) 52 66 21 , 52 66 23
Ֆաքս` (374-10) 52 66 21 ընդ. 220
Էլ. Փոստ` muskie@irex. am