ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնական հրավերը` այցելելու Թուրքիա եւ համատեղ դիտելու ֆուտբոլային հանդիպումը Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ: Այս տեղեկատվությունը երեկ հաստատել է նաեւ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում: