Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում: Անկարայում տեղի ունեցած կուսակցության համաժողովին Էրդողանը ստացել է կուսակցության 1363 անդամներից 1362-ի ձայները: Մեկ ձայն ճանաչվել է անվավեր: Թուրքիայի իշխող կուսակցության անդամներն ընտրել են նաեւ կուսակցության գործադիր խորհրդի անդամներին: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի 17 անդամներ փոխվել են: Կուսակցության 50 անդամից կազմված խորհրդում տեղ են գտել պետնախարար եւ փոխվարչապետ Բյուլենթ Առինջը, արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն, նախկին նախարարներ Հուսեյն Ցելիկը եւ Քորսադ Թուզմենը, ինչպես նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սալիհ Քուփուսուզը: