Ահմադինեջադը հրեական արմատներ ունի

06/10/2009

«The Daily Telegraph» բրիտանական թերթի փոխանցմամբ` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հրեական արմատներ ունի: Ըստ հրապարակման` Ահմադինեջադի անձնագրում նշված է նրա իսկական ազգանունը` Սաբուրիջիան, որը հրեական տարածված ազգանուն է, եւ այդ ազգանունը կրում են հիմնականում Արադան բնակավայրի հրեաները: Ի դեպ, Իրանի նախագահը ծնվել է հենց Արադանում: Թերթի տվյալներով` Ահմադինեջադի հարազատներն ընդունել են մահմեդականություն եւ փոխել իրենց ազգանունը: Արաբական եւ իրանական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ալի Նուրիզադեի կարծիքով` այս նոր տվյալները բացատրում են Ահմադինեջադի` Իսրայելի եւ հրեաների հանդեպ վերաբերմունքը: