Ցեղասպանության հարցը` Վրաստանի խորհրդարանում

02/10/2009

Վրաց մի խումբ պատգամավորներ պատրաստվում են խորհրդարանի օրակարգ մտցնել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը` հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ այդ նախաձեռնությունը կապված է վերջին շրջանում լարված թուրք-վրացական հարաբերությունների, ինչպես նաեւ այն վտանգների հետ, որոնք սպասում են Վրաստանի տնտեսությանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Հիշեցնենք, որ թուրքական «Milliyet»-ը գրել էր, թե մոտ ապագայում պաշտոնական Անկարան հնարավոր է ճանաչի Աբխազիայի անկախությունը, իսկ Մոսկվան, ի պատասխան, կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Համաձայն հրապարակման, առաջին հայացքից այդ անհավանական սցենարն առավել դժվար իրականանալի չէ, քան Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների հաստատումը: