«Մենք քաղաքական թատրոն խաղալու որեւէ խնդիր չունենք: Մանդատ ունենալը սեւեռուն գաղափար չէ, բայց ես չեմ կարծում, որ այնպիսի վիճակում ենք, որ պետք է մանդատները վայր դնենք»,- «7օր» կայքին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը` մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, որ եթե «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները, այդպիսով կկարողանան լրջագույն քաղաքական ճգնաժամ առաջացնել: Իսկ ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանն էլ ասել էր. «ՀՅԴ-ն հակված է տարբեր քաղաքական գործիչների կամ հասարակական գործիչների տեսակետները լսելուն, ինչո՞ւ չէ, նաեւ խորհուրդները, բայց այդ գործիչների թվում Լ. Զուրաբյանը երբեւէ չի եղել եւ չի լինի»: