ԼՂՀ-ն բաց է բոլոր լրագրողների համար

02/10/2009

«ԼՂՀ-ն բաց է լրագրողների համար, անկախ այն բանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: ԼՂՀ ղեկավարությունը ելնում է նաեւ նրանից, որ հանրապետությունում տիրող իրավիճակի անաչառ եւ համակողմ ներկայացումն աշխարհին պարզապես կնպաստի Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ ԼՂՀ միջազգային ճանաչմանը»,- երեկ նման հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ թուրքական NTV-ի նկարահանող խմբի` ԼՂՀ այցի կապակցությամբ, չնայած Բաքվի կողմից բարձրացրած աղմուկին եւ այս առիթով Թուրքիայի քաղաքական ղեկավարության վրա Ադրբեջանի ճնշմանը, թուրք լրագրողները շարունակում են դիմել ԼՂՀ ղեկավարությանը` հանրապետություն մուտքի թույլտվություն ստանալու խնդրանքով` այստեղ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով: