Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով:
Վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +2 +7, ցերեկը` +18 +23, ցածրադիր մասերում` գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +24, Լոռիում` գիշերը՝ +4 +8, ցերեկը` +17 +22, Տավուշում՝ գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +20 +25, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը` +7 +12, ցերեկը՝ +22 +26, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +21 +26, եւ նախալեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +18 +23 աստիճանի սահմաններում:
Երեւանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը՝ +8 +14, ցերեկը՝ +23 +25, երեկոյան կողմ` +18 +20 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ: