Tert.am-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների շուրջ Հայաստանում ծավալված տարատեսակ հանրային քննարկումները, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 1-ից մեկնարկելիք համահայկական ուղեւորությունը կարող են օգնել՝ ճշգրտելու մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները: «Սփյուռքն այնքան բազմաձայն ու բազմակարծիք է, եւ չկա մի կառույց, որի ձայնը կարելի է համարել ամբողջ Սփյուռքի ձայնը: Այդ բազմաթիվ կարծիքներն ու մոտեցումները պետք է օգնեն Հայաստանին, որպեսզի արտաքին քաղաքականությունն իրականացնելիս հաշվի առնի Սփյուռքի կարծիքը»,- ասել է թուրքագետը: