Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում մինչ օրս շատ թույլ է, եւ եթե դա կապված է ինչ-որ բանի հետ, ապա ոչ դիվանագիտական ռեսուրսների, այլ միայն տնտեսական: Այս մասին «1news.az»-ին հայտնել է ռուս քաղաքական գործիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Իրինա Խակամադան` մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Ռուսաստանի դերը տարածաշրջանում: «Այդ իսկ պատճառով ժամանակակից մարտահրավերները մի կողմից պահանջում են հարաբերությունների գլոբալացում, մյուս կողմից` շատ նուրբ խաղ: Ինձ թվում է` Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մեջ եւ նույնիսկ պատրաստ է միջնորդ հանդիսանալ այդ գործընթացում, սակայն, միայն նոր էջ բացելու դեպքում»,- ասել է Խակամադան: