ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ չի մեկնաբանել` ճի՞շտ են շրջանառվող լուրերը, թե կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է հետ վերցնել իր պատգամավորական մանդատը: Ըստ նրա` որեւէ մեկն իրավունք չունի խոսել Հովհաննիսյանի անունից, ուստի վերջինս իր որոշումը կներկայացնի հոկտեմբերի 1-ին: