Այսօր երկօրյա պաշտոնական այցով Իրան է մեկնելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Թեհրանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի այցը նախատեսված էր հունիսի վերջին, սակայն Իրանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով այն հետաձգվել էր: