Հաղթել է Անգելա Մերկելը

28/09/2009

Կիրակի օրը կայացած Բունդեստագի ընտրություններում Գերմանիայի ընտրողների մեծամասնությունը` 34 տոկոսը, քվեարկել է կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության օգտին: Այսպիսով, Մերկելը հնարավորություն է ստանում երկրորդ անգամ վերընտրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Հավելենք, որ Մերկելի կուսակցության հիմնական հակառակորդի` Սոցիալ-դեմոկրատների օգտին քվեարկել է ընտրողների մոտ 23 տոկոսը: