Ըստ հավաստի աղբյուրների` «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Բանակում» հեռուստասերիալը շուտով փակվելու է: Բանն այն է, որ այդ սերիալի ինչպես բովանդակությունն, այնպես էլ կերպարները խիստ զայրացրել են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Դիտելով «Բանակում» հեռուստասերիալի մի քանի հատվածներ, նախարարը եկել է այն համոզման, որ այն վարկաբեկում է Հայոց բանակը, եւ որոշում է կայացրել միջոցներ ձեռնարկել այն փակելու ուղղությամբ: