Պարզ, բայց սառը մտքով

28/09/2009

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը «Հայաստան եւ Թուրքիա. հարաբերությունների բարելավման հեռանկարները եվրաինտեգրացիայի լույսի ներքո» գիտաժողովում հայտարարել է, որ թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անսպասելի էր, բայց նաեւ ողջունելի, ու թեեւ որոշ վտանգներ ու զգացմունքայնություն կա, բայց պետք է «պարզ ու սառը մտքով» բաց հասարակական քննարկումներ անցկացնել: «Առաջին քայլերն, իրոք, դրական են, բայց վստահության եւ տեւական կայունության համար շատ ավելի երկար ժամանակ է հարկավոր»,- նշել է Չ. Լոնսդեյլը` հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է նաեւ տարածաշրջանային կայունությունից, եւ Մեծ Բրիտանիայի Թագավորությունն այդ հարցում պատրաստ է օժանդակել Հայաստանին եւ Թուրքիային: