Նաեւ 25 տարի անց

28/09/2009

Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը ճանաչվել է վերջին 25 տարվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը: Նման եզրակացության են հանգել «Վասաֆիրի» (Wasafiri) միջազգային գրական ամսագրի անցկացրած հետազոտության արդյունքում: 1967թ. հրատարակված «Հարյուր տարվա մենությունը» համարվում է լատինաամերիկյան «մոգական ռեալիզմի» առավել հռչակ ձեռք բերած ստեղծագործություններից մեկը: Ի դեպ, «Վասաֆիրի» հանդեսի անցկացրած հետազոտության համաձայն` ազդեցիկ գրքերի թվում ընդգրկվել են նաեւ Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա», Բարաք Օբամայի «Իմ հոր երազանքները», Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծությունները» եւ «Կեսգիշերի զավակները», Վիդիատխար Նայփոլի «Տուն միսթր Բիսվասի համար», Լյուդվիգ Վիտգենշտեյնի «Փիլիսոփայական հետազոտությունները» եւ մի քանի այլ ստեղծագործություններ: