«Նորդ ստրիմ» ընկերության բաժնետերերի կոմիտեի նախագահ, տնօրենների խորհրդի անդամ Գերհարդ Շրյոդերը հեռանկարային է համարում «Նաբուկո» գազամուղի իրացումը, եթե այն համալրվի իրանական գազով: «Ես հանդես եմ գալիս «Նաբուկո» նախագծի իրացման օգտին, քանի որ մեզ գազի լրացուցիչ ներկրում է անհրաժեշտ Եվրոպա, բայց հարկավոր է հիշել մի բան՝ մենք բավականաչափ բնական գազ ունենք «Հյուսիսային» եւ «Հարավային հոսք» խողովակաշարերի, բայց ոչ «Նաբուկոյի» համար»,- ասել է Շրյոդերը: Նրա կարծիքով՝ «լավ դիրք ունենալու համար «Նաբուկոն» պետք է լրացվի իրանական գազով»: «Եվ դա ճիշտ կլինի, քանի որ մեզ Եվրոպա գազ մատակարարելու եւս մեկ հնարավորություն կընձեռի»,- հավելել է Շրյոդերը: