Ռուբեն Հայրապետյանը Հայաստանում երբեք չի եղել

27/08/2005

Հուլիսի 29-31-ին Էստոնիայի Պյառնու քաղաքում կայացած մանկապատանեկան
շախմատային մրցաշարին մասնակցում էին երկրի 61 շախմատիստներ: Ամենացածր
տարիքային խմբում (10 տարեկան եւ ցածր) կրկին աչքի ընկավ Էստոնիայի
ուժեղագույն պատանի շախմատիստներից մեկը՝ Ռուբեն Հայրապետյանը: 7
պարտիաներում նա տարել է 6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, եւ 6,5 միավորով
գլխավորում է աղյուսակը: Ռուբենը շախմատով զբաղվում է 5 տարեկանից, 6
տարեկանից պարբերաբար մասնակցում է Էստոնիայի չեմպիոնատներին, եւ ոչ միայն
իր տարիքային խմբում. նա խաղում է նաեւ տղամարդկանց մրցաշարերում: Այսօր
նա 10 տարեկան է եւ սպորտի վարպետության թեկնածու: Այս տարի նա իրավունք է
նվաճել ներկայացնելու Էստոնիան Եվրոպայի պատանեկան մրցաշարում: Ռուբենը մի
երազանք եւս ունի. նա երբեք չի եղել Հայաստանում, եւ շատ է ուզում գալ
Հայրենիք ու այստեղ մասնակցել մրցաշարերի: