Արդեն թեկնածուներ կան

24/09/2009

ԿԸՀ որոշմամբ` թիվ 25 եւ թիվ 8 ընտրատեղամասերում, ինչպես արդեն հայտնի է` պատգամավորական ընտրություններ են նշանակվել դեկտեմբերի 6-ին: Հիշեցնենք, որ այս տեղամասերից պատգամավորներ էին ընտրվել Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը, ովքեր ԿԸՀ որոշմամբ զրկվեցին իրենց մանդատներից: Մեր տեղեկություններով, արդեն հայտնի է, թե ով է իր թեկնածությունն առաջադրելու թիվ 25 ընտրատեղամասում, այսինքն` Սասուն Միքայելյանի փոխարեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այս տեղամասում պատրաստվում է առաջադրել իր կուսակից, Ծաղկաձորի մարզաբազայի նախկին տնօրեն Մխիթար Հարությունյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ Մ. Հարությունյանը նույն տեղամասում պարտվել էր Ս. Միքայելյանին: Իսկ թիվ 10 ընտրատեղամասում, որտեղից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել գործարար Խաչատուր Սուքիասյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է առաջադրվել քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: