Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ԳԱԱ ընդհանուր ժողով, որի օրակարգում եղել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցը: ԳԱԱ այդ «խորհրդավոր» ու դռնփակ ժողովին ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԶԼՄ-ներին թույլատրվել է ներկա լինել միայն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի բոցաշունչ ելույթին: Ըստ Ռ. Մարտիրոսյանի` վերջին 18 տարիների ընթացքում ՀՀ բոլոր նախագահները խոսել են հարաբերությունների բարելավման եւ երկրի զարգացման համար շրջափակման մասնակի կամ ամբողջական վերացման մասին, բայց միայն «վերջին 1-2 տարիների ընթացքում հանրապետության նոր ղեկավարության դինամիկ եւ ակտիվ արտաքին քաղաքականության շնորհիվ այդ պրոբլեմի մեջ կան տեղաշարժեր»: