Տագնապած է

23/09/2009

«Ես ոչ դրական եմ վերաբերվում այդ արձանագրություններին, ոչ էլ բացասական, այլ տագնապած եմ, որովհետեւ գործ ունենք թուրքերի հետ»,- «7օր»-ի հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, ասել է դերասան Սոս Սարգսյանը: Հարցին էլ, թե` արժե՞ արդյոք վավերացնել այդ արձանագրությունները, թե՞ ոչ, նա պատասխանել է. «Դա բարդ խնդիր է: Հիմա շատ բարդ վիճակ է: Մեկ նախադասությունով հնարավոր չէ այդ ամենը նկարագրել: Ես, իհարկե, մասնակցություն կունենամ քննարկումներին եւ՛ թերթերով, եւ՛ հոդվածներով»: