ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ֆլեթչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում սեպտեմբերի 26-ին անցկացվելու է ղարաբաղյան հակամարտության թեմային նվիրված խորհրդակցություն, որի նպատակն է՝ հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ քննարկումների անցկացումը` ամերիկացի, հայ եւ ադրբեջանցի փորձագետների եւ պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Trend»-ը: Քննարկումների հիմնական հարցերի թվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները տարածաշրջանային զարգացումների համատեքստում եւ նախորդ տարվա օգոստոսյան պատերազմի ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: