«Ժառանգություն» կուսակցությունից օրերս հեռացված ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ հրաժարվել է մեկնաբանել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը: Սակայն նշել է, թե Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ինքը տալիս է իր կյանքի վերջին հրաժարականը, ստիպում է մտածել, որ Հովհաննիսյանը վերջնականապես է հեռացել քաղաքականությունից: Ի դեպ, Վ. Խաչատրյանը չի բացառել, որ կուսակցության ներսում կատարված իրադարձությունները ճնշման հետեւանք են: «Ճնշումներ, իհարկե, եղել են, բայց ռադիկալ ազդեցություն չեն թողել, դա եղել է, միգուցե, արտաքին ճնշման եւ ներքին խնդիրների համադրության արդյունքում»,- հայտարարել է Վ. Խաչատրյանը: