Ավելի վտանգավոր

16/09/2009

«Այն, ինչ եղել է, եւ այն, ինչ ունենք, պետք է հավասարակշռել»,- «7օրին» ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` ավելացնելով, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականություններում նմանություն չի տեսնում: «Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետեւյալ քաղաքականությունն էր վարում. Ղարաբաղը պետք է լայն ինքնավարություն ունենա Ադրբեջանի տարածքում։ Իսկ հիմա Սերժ Սարգսյանի մոտ գրված է, որ Ղարաբաղն անկախ պետություն է»,- ասել է նա` հավելելով, թե, այդուհանդերձ, եթե այժմ առաջարկվող պայմաններով Ղարաբաղն անկախանա, ապա է՛լ ավելի վտանգավոր իրավիճակում կհայտնվի: