Նամակ Նիկոյանին

11/09/2009

Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը, ինչպես խոստացել էին, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին տեսասկավառակ եւ մեկ լուսանկար են ուղարկել` 2008թ. մարտի 1-ին ժամը 16։00։17.00-ի սահմաններում, Մելիք-Ադամյան փողոցում գտնվող բանակային զինվորական համազգեստով հանդերձավորված եւ ինքնաձիգերով զինված անձանց պատկերներով։ «Մինչեւ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցի հրապարակումը, ակնկալում ենք, որ ԱԺ հանձնաժողովը կպարզի. 1. Արդյո՞ք բեռնատար մեքենայի մեջ գտնվող, ինքնաձիգերով զինված համազգեստավոր անձինք զինծառայողներ են։ Եթե այո, ապա ՀՀ ԶՈՒ ո՞ր կառույցի եւ ո՞ր ստորաբաժանման մարտիկներ են: 2. Արդյո՞ք նույն լուսանկարի երկրորդ պլանում պատկերված դիմակավոր, սեւ համազգեստով զինված անձինք զինծառայող կամ ոստիկանական հատուկ նշանակության ջոկատային ստորաբաժանումների մարտիկներ են: Եթե այո, ապա ո՞ր ստորաբաժանումից են»,- ասված է Ս. Նիկոյանին հասցեագրված նամակում: