Ինչպես հայտնի է` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաստորագրված արձանագրությունների շուրջ մեկնարկել են ներքաղաքական կոնսուլտացիաներ: Թուրքիայում արձանագրություններն առաջին հերթին քննարկվելու են ընդդիմության հետ, որից հետո լինելու են խորհրդարանական լսումներ: Դավուդօղլուն ասել է, թե հայկական կողմը եւս որոշակի քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի իրենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակահարմարության հարցում հնարավորություն ունենան համոզել ընդդիմությանը: «Եթե Հայաստանը ձգտում է սահմանի արագ բացմանը, ապա նա եւս որոշակի քայլեր պետք է ձեռնարկի՝ հատկապես Ղարաբաղի հարցում»,- ասել է Դավուդօղլուն` կրկին պնդելով, թե սահմանի բացումը ինքնաբերաբար տեղի չի ունենա: