Ռուսաց լեզուն` կարեւոր միջոց

11/09/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՊՀ երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինին, ով Երեւան է ժամանել Հայաստանում անցկացվող «Ռուսական խոսքի օրեր» միջոցառումների շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հովանավորությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը հատուկ շեշտել են ռուսաց լեզվի դերը` որպես միջմշակութային հաղորդակցության կարեւոր միջոցի: ՀՀ նախագահն ասել է, որ ռուսերենի դասավանդումը Հայաստանի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատություններում համարվում է պարտադիր, նաեւ քայլեր են ձեռնարկվում բուհերում ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: