Դեմ են

11/09/2009

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծին, որով առաջարկվում էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով 2004թ. առ այսօր ՀՀ-ի կողմից չկատարված երկու պարտավորությունների իրականացման համար: Խոսքը վերաբերում է հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման եւ «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռն ի կատար ածելուն, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հսկողության տակ: Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ է արտահայտվել ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` առաջարկելով հարցի լուծման համար խորհրդարանական լսումներ կազմակերպել: ԱԺ կանոնակարգի համաձայն, սակայն, ԱԺ մեծ օրակարգում այն ներառելու հարցը քվեարկությամբ կորոշվի սեպտեմբերի 15-ին` ԱԺ լիագումար նիստում: