«Ծանրակշիռ» պարգեւատրումներ

11/09/2009

Իրաքցի լրագրող Մունտադզեր ազ-Զեյդին, ով անցյալ տարի դեկտեմբերին Բաղդադում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա կոշիկ նետելու համար ենթարկվել էր 3 տարի ազատազրկման, սեպտեմբերի 14-ին վաղաժամ դուրս կգա բանտից: Ազատության մեջ նրան արդեն սպասում է երկհարկանի առանձնատուն եւ պաղեստինցի հարսնացու` բավական «ծանրակշիռ» օժիտով: Ըստ USA Today-ի` Բաղդադի ամենահեղինակավոր թաղամասում 4-սենյականոց տունը լրագրողին նվիրել է Կահիրեում տեղակայված Al-Baghdadiya հեռուստաընկերության սեփականատերը: Իսկ երիտասարդ եւ հարուստ հարսնացուով լրագրողին «պարգեւատրում է» Հորդանանի Արեւմտյան ափի հարուստ պաղեստինցիներից մեկը` 75-ամյա շեյխ Ահմեդ Ջոուդան: