Սեպտեմբերի 15-ին Եվրոդատարան են ուղարկվելու ընդդիմության ակտիվիստներ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների ու Հայկ Գեւորգյանի գործերը: Այս երեք քաղբանտարկյալները մեղադրվում են ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով` խուլիգանության մեղադրանքով: Հ.Գեւորգյանը պատիժը կրելուց հետո արդեն ազատության մեջ է: Սափեյան եղբայրները դեռեւս բանտում են: Հիշեցնենք, որ նշված երեք անձինք Անդրանիկ Սափեյանի հետ միասին ձերբակալվել էին 2008թ. հունվարի 19-ին, դեռեւս նախագահական ընտրություններից առաջ Թալինում ոմն Սարգիս Կարապետյանի հրահրած ծեծկռտուքի ժամանակ: Նրանք Եվրոդատարանում վիճարկելու են իրենց նկատմամբ խախտված արդար դատաքննության իրավունքը, կալանքի ու բանտարկության վճիռները: Հիշեցնենք, որ Հայ Ազգային կոնգրեսը ԵԴ է ուղարկել արդեն շուրջ 50 դիմումներ, առաջիկայում կուղարկվեն եւս 30-ը: