ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է հոկտեմբերին աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան: Այս մասին հայտարարել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղար Իան Քելլին: «Պետքարտուղարի այցը Մոսկվա մենք նախատեսում ենք հոկտեմբերի կեսին»,- ասել է Քելլին ճեպազրույցի ժամանակ: Հիշեցնենք, որ Քլինթոնի այցը Ռուսաստան ծրագրվել էր դեռեւս այն ժամանակ, երբ Մոսկվա էր ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ինչպես սպասվում է, պետքարտուղարի այցի շրջանակներում սկիզբ է դրվելու ռուս-ամերիկյան համագործակցության հանձնաժողովի երկկողմանի աշխատանքներին, որոնք տարածվելու են մշակույթի, քաղաքացիական հասարակության, առողջապահության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի եւ այլ ոլորտների վրա: