Հայ չլինելով` ավելի է հայ

10/09/2009

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում անհեթեթ եւ վտանգավոր սկանդալ է բռնկվել: Սկանդալի մեկնարկը դրել է քաղաքական ռեպրեսիաների զոհ դարձած ուկաինացիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթը: Այդ մրցույթում հաղթող է ճանաչվել հայազգի քանդակագործ Գառնիկ Խաչատրյանի նախագիծը: Եվ հենց այդ մասին հայտարարվել է, բոլոր մնացած քանդակագործներն ու մամուլը սկսել են մեղադրել Գ.Խաչատրյանին` ասելով, որ նա օգտվում է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բարեհաճությունից: Հիշվել են նաեւ Տիմոշենկոյի հայկական արմատները եւ նրա օրիորդական ազգանունը` Գրիգյան: Յ.Տիմոշենկոյին հարց են տվել` թե ո՞վ է նա ազգությամբ: Իսկ Տիմոշենկոն իր ինտերնացիոնալ ծագումը ընդգծելու փոխարեն՝ պատասխանել է. «Ես մաքուր ուկրաինուհի եմ»: Եվ նույնիսկ իր պաշտոնական կայքից է ջնջել բոլոր այն հիշատակումները, որոնք կապված են իր հոր ազգանվան հետ: Ուկրաինական հասարակությունը շատ է բորբոքվել այդ փաստից ու մեղադրել իր վարչապետին` հայկական կլանային միախմբվածության մեջ: