Կրկնվել է

10/09/2009

Նախօրեին Վրաստանում տեղի ժամանակով 22:10-ին գրանցվել է հերթական երկրաշարժը: Վրաստանի սեյսմիկ ծառայության հաղորդմամբ` ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ, իսկ էպիկենտրոնը, ինչպես եւ օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժի դեպքում, կրկին գտնվել է Օնի շրջանում: Ըստ կանխատեսումների` նման ստորգետնյա ցնցումները կարող են կրկնվել մեկ ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ Վրաստանում օրեր առաջ գրանցված ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում հասել էր 8 բալի: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով մոտ 200 շենք էր փլուզվել: Օնիի որոշ բնակիչներ մնացել են անտուն: Իշխանությունները նրանց ժամանակավորապես հատուկ վրաններ են տրամադրել: