Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը դիտարկում է Կովկասում խաղաղության հաստատման լույսի ներքո: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կարեւոր փուլ է թեւակոխել: «Մեր ցանկությունն է, որպեսզի տարածաշրջանի սառեցված հակամարտությունները հալվեն եւ կարգավորվեն: Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում ենք ոչ միայն հարաբերությունների վերականգնման, այլ Կովկասում խաղաղություն հաստատելու տեսանկյունից»,- ասել է Դավութօղլուն` հավելելով, թե` Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման ճանապարհին Թուրքիան լուրջ հանգրվանի է հասել: «Մեր ցանկությունն է վերջնականապես կարգավորել սառեցված հակամարտությունները: Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը մենք դիտարկում ենք ոչ միայն երկկողմ կապերի վերականգնման, այլեւ Կովկասում խաղաղության հաստատման տեսանկյունից»,- հայտարարել է նա: