Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ առաջարկել է հանրային բանավեճ անցկացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: «Ես դա նախկինում ասել եւ այժմ մեկ անգամ էլ կասեմ, որ մենք պատրաստ ենք բանակցել գլոբալ հարցերի շուրջ լրատվամիջոցների ներկայությամբ, որը լավագույն ուղին է հարցերը լուծելու համար»,- հայտարարել է Ահմադինեջադը` բացառելով միջուկային էներգիայի շուրջ որեւիցե բանակցությունը: «Մեր տեսակետից Իրանի միջուկային հարցն ավարտված է: Մենք երբեք չենք բանակցի Իրանի ժողովրդի անհերքելի իրավունքների շուրջ»,- ընդգծել է Մահմուդ Ահմադինեջադը: