«Ադրբեջանի երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ Ղուրբան Նազիրովը երեկ հերքել է լուրերը, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման շինարարությունը ձգձգվում է, եւ որ այն շահագործման կհանձնվի ոչ թե 2011 թվականին, ինչպես որ ծրագրվում է, այլ 2012 թվականին: «Նախագծի իրացման գործում ոչ մի խնդիր չկա»,- ասել է նա: Արտոնյալ վարկի շրջանակներում, որն Ադրբեջանի կողմից հատկացվելու է երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար, Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը հատկացրել է 21,1 մլն մանաթ: Այդ մասին ավելի վաղ հայտնել է Հիմնադրամի ղեկավար Շահմար Մովսումովը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը Պետական նավթահիմնադրամից ծրագրում է 200 մլն դոլար հատկացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի վերակառուցման համար: 20,7 մլն մանաթի առաջին վարկաբաժինը տրամադրվել էր 2007թ.: 2008թ. Հիմնադրամը Վրաստանի տարածքում երկաթուղու շինարարության նախագծի ֆինանսավորման համար տրամադրել է 5,3 մլն մանաթ: