168 ժամում

08/09/2009

ԱՄՆ-ում անցկացվելու է արագ սցենարներ գրելու մրցումներ. նախագիծը նախատեսված է աշխարհի տարբեր երկրներից նոր անուններ ու սկսնակ սցենարիստներ ներգրավելու համար: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են «168 Film Project» ընկերությունում, որը հանդես է եկել որպես արտասովոր մրցույթի կազմակերպիչ: Տարբեր երկրներից հավակնորդները պետք է մեկ շաբաթվա ընթացքում (168 ժամ)` սկսած հոկտեմբերի 19-ից, ոչ ավելի, քան 12 էջի չափով ֆիլմի սցենարներ գրեն տրված բիբլիական սյուժեով: Լավագույն գործերը կդրվեն «168 Film Project»-ի նոր կարճամետրաժ ժապավենների հիմքում եւ կցուցադրվեն Սան Ֆրանցիսկոյի ամենամյա փառատոնում: Արագ սցենարներ գրելու մրցույթի հաղթողների գլխավոր պարգեւը կդառնա հանդիպումը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Ռալֆ Ուինթերի հետ, որը ստեղծել է այնպիսի բլոքբաստերներ, ինչպիսին են «X-Men»-ը, «Fantastic Four»-ը, «Star Trek»-ը: