Սեպտեմբերի 22-24-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ կկազմակերպվի «Ես մարդ եմ» խորագիրը կրող կինոփառատոնը: Հիշեցնենք, որ կինոփառատոնն անցկացվում է Հարավային Կովկասի երկրներում` Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Հայաստանում: ՀՀ-ում այն կընթանա Վայքում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Կապանում, Երեւանում, ինչպես նաեւ Արցախում: Կապանի «Երկյակ» հ/կ նախագահ Արմեն Դավթյանը, ով 76 հայտատուներից մեկն է, նշում է, որ այս կինոփառատոնը կապանցիների կյանքում բավականին աշխուժություն կբերի. «Հատկապես, երբ Կապանում վաղուց է, ինչ կինոդահլիճներ չկան, իսկ կինո էլ, մարդիկ արդեն վաղուց մոռացել են, թե երբ են գնացել: Մենք նաեւ դպրոցներում կազմակերպելու ենք նկարչական մրցույթ: Իսկ յուրաքանչյուր դպրոց ներկայացնելու է երկու նկար: Այս առումով մրցանակային տեղերը սահմանափակ են` ընդամենը երեք տեղ կա: Կարծում եմ` կինոփառատոնը հետաքրքրել է բոլորին»: