Բուժիչ եւ համեղ ձմերուկը

27/08/2005

Ձմերուկի սեզոնը լավ ժամանակ է առողջությունը վերականգնելու համար:
Ձմերուկը՝ լինելով սուպերդիետիկ մթերք, հրաշագործ ազդեցություն կարող է
ունենալ եւ գրեթե ոչ մի հակացուցում չունի: Թեեւ այն զուրկ է
վիտամիններից, բայցեւ պարունակում է հեշտ մարսվող եւ օրգանիզմին անհրաժեշտ
գլյուկոզա եւ ֆրուկտոզա: Անընդհատ ձմերուկ ուտելով, կարելի է ազատվել
երիկամների քարերից: Բժիշկները խորհուրդ են տալիս ձմերուկ ուտել նույնիսկ
գիշերը, երբ մեզի հիմնական կուտակում է տեղի ունենում: Ձմերուկի հյութը
վնասակար նյութերը դուրս է հանում օրգանիզմից: Օրական 1-2 կգ ձմերուկ
ուտելով՝ կարելի է կարգավորել լյարդի, ստամոքսի աշխատանքը: Ցանկալի է
ձմերուկն ուտել հիմնական ճաշից մեկ ժամ առաջ: Իսկ շաբաթվա մեկ օրը միայն
ձմերուկ ուտելով՝ կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից: