Սատարում են

31/08/2009

«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարեւոր է թե՛ ՀՀ-ի, թե՛ Թուրքիայի եւ թե՛ տարածաշրջանի համար: ԱՄՆ-ն սատարում է հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը, եւ մենք շարունակում ենք հուսալ, որ շուտով շոշափելի արդյունքներ կլինեն»,- երեկ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Պատասխանելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ հարցին` նա հիշեցրել է Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթը. «Նա շատ հստակ արտահայտեց թե՛ իր անձնական դիրքորոշումը եւ թե՛ իր տեսակետը գործընթացի վերաբերյալ: Եվ այժմ, երբ կարեւոր բանակցություններ են ընթանում հայերի եւ թուրքերի միջեւ, կարեւոր է, որ մենք աջակցենք այդ գործընթացին»: