Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախատեսում է առաջիկայում այցելել Ադրբեջան` թյուրքալեզու պետությունների գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին Trend-ին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Հուսեյն Ավնի Կարսլիօղլին: Թյուրքալեզու պետությունների ղեկավարներն առաջին անգամ հավաքվել են Թուրքիայի նախաձեռնությամբ` 1992թ.: Այս գագաթաժողովների նպատակն է թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելը եւ թյուրքական միասնական գեոքաղաքական տարածք ստեղծելը: