Մայքլ Ջեքսոնի երեխաները` Փրինս Մայքլ Առաջինը, Փերիսը եւ Փրինս Մայքլ Երկրորդը հրաժեշտի նամակ են գրել իրենց հորը. «Հայրիկ, մենք քեզ սիրում եւ կարոտում ենք»: Այդ նամակը կթաղեն երգչի հետ միասին, հինգշաբթի օրը: Փոփ արքայի եղբայր Մարլոնի հավաստմամբ` նախքան Ջեքսոնի մարմինը հողին հանձնելը Մայքլին կդիմահարդարեն, ձեռքին կհագցնեն սպիտակ ձեռնոց, որը միշտ հանդիսացել է երգչի ոճի անքակտելի մասը: Բացի այդ, Մայքլ Ջեքսոնի գլխին կլինի նոր կեղծամ: Արարողությունից հետո, որին ներկա կլինեն միայն ընտանիքի անդամներն ու մի քանի մտերիմ ընկերներ, որոնց թվում են Արետա Ֆրանքլինը եւ Դայանա Ռոսը, Մայքլի դին կհանձնեն դամբարան, որտեղ տեղադրված է տեսախցիկ եւ ազդանշանային համակարգ: