Սիրելի ընթերցող, այսուհետ «168 Ժամի» հինգշաբթի օրվա համարում (առայժմ` միայն հինգշաբթի) կտպագրենք միջազգային հեղինակավոր կրթօջախների` դպրոցների, քոլեջների, համալսարանների, ինչպես նաեւ՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կրթական, գիտական, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքային եւ փորձի փոխանակման ծրագրերի, կոնֆերանսների, հիմնադրամների կրթաթոշակների մասին տեղեկատվություն: Այն մեզ տրամադրում են միջազգային (նաեւ ՀՀ-ում գործող) հեղինակավոր կազմակերպությունները, կրթական կենտրոնները եւ հաստատությունները, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները: Թերթում պարբերաբար տպագրվող տեղեկատվության շնորհիվ ամենատարբեր տարիքի եւ մասնագիտությունների մարդիկ հնարավորություն կունենան կրթվելու, վերաորակավորվելու եւ մասնագիտական ասպարեզում նոր ձեռքբերումներ ունենալու: