Տարել են մանկատուն

27/08/2009

Օրեր առաջ Վանաձորում տատը տնից դուրս է արել 4 եւ 5 տարեկան երկու թոռնիկներին` այն պատճառաբանությամբ, որ ինքն այլեւս չի կարող խնամել նրանց: Երեխաների ծնողները Ռուսաստանում են: Երեխաները գիշերային ուշ ժամին փողոցում երկար թափառելուց հետո ապաստան են գտել տեղի մանկատանը: