Երեկ Վանաձորի «Պրոմեթեյ-քիմպրոմ» գործարանի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել գործարանի դարպասների մոտ: Նրանք այս տարվա մարտ ամսից սկսած աշխատավարձ չեն ստանում, իսկ հունվար-փետրվար ամիսների աշխատավարձերն էլ ստացել էին նախորդ ամիս: Այս անգամ եւս, ինչպես օրեր առաջ, գործարանի տնօրինությունը խոստացավ, որ աշխատավարձերը մարելու է մեկ շաբաթվա ընթացքում: