«Դար 21» հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն երեկ զանգահարել է խմբագրություն` պահանջելով թերթից` հրապարակային հերքել այն փաստը, որ նշված հեռուստաալիքի հիմնադիր-տնօրեն, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ֆինանսավորել է փոփ-երգչուհի Լիլուի մասնակցությունը Վիտեբսկում կայացած «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում: Չունենալով երգչուհու եւ պատգամավորի համագործակցությունը փաստող փաստաթուղթ` մենք մոռացել էինք «Շոու-բիզնեսի գանձերն ու գանձապահները» հոդվածի մեջ ներառել «ըստ շրջանառվող լուրերի» բառակապակցությունը, քանի որ սովորաբար նման լուրերը ապացույցներ չեն ունենում: Ի դեպ` զանգահարող Տանյան ավելացրել է. «Աշոտ Աղաբաբյանը զբաղվում է մշակութային բարեգործությամբ, սակայն Լիլուին ֆինանսապես չի աջակցել»: