Մեր տեղեկություններով՝ օգոստոսի 11-ին Հայաստանում գտնվող ԱՊՀ Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պահանջել է, որ Միջպետական բանկը դառնա «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը` «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ» ընկերության` բանկի նկատմամբ ունեցած պարտքերի դիմաց: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը գնելիս «Ռայնովիլը» դրանք գրավադրել է ԱՊՀ Միջպետական բանկում եւ մինչ օրս չի կարողացել մարել այդ (եւ հետագայում ձեռք բերած) վարկերը: Խնդիրն այնքան լուրջ է, որ ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկայում «Նաիրիտի» ճակատագիրը քննարկվելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: