Առանց «ախրաննիկների»

21/08/2009

Մեր տեղեկություններով՝ Կառավարության այս շաբաթվա նիստի ժամանակ կոպիտ արտահայտություններով վիճաբանություն է ծավալվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի միջեւ: Մշակույթի նախարարությունը գրադարանների մասին օրինագիծ է ներկայացրել կառավարություն եւ ցանկանում է շատ արագ այն ԱԺ-ում դնել շրջանառության մեջ, որպեսզի քննարկվի սեպտեմբերի 14-17-ի քառօրյայում: Գ.Բեգլարյանը ժամանակ է խնդրել, որ այդ օրինագծում ներկայացնի իր առաջարկությունները, ինչին Հ.Պողոսյանը չի համաձայնել: Վիճաբանությանը միջամտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ, ի վերջո, Գ.Բեգլարյանին առաջարկություններ ներկայացնելու ժամանակ է տրվել: Ուշագրավն այն է, որ Հ.Պողոսյանը հայտարարել է, թե օրինագծի համաձայն՝ ոչ մի գրադարան չի սեփականաշնորհվելու: Մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետին դուր չի եկել նախագծի հենց այդ կետը: